Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբեր ամսին ընդունել է շուրջ 198074 զբոսաշրջիկի:
Նախորդ ամսվա համեմատ թիվը նվազել է 63760-ով:
Աշնան առաջին ամիսը, այս տարում, ցուցանիշով 2-րդն է:

Հատկանշական է, որ ընդհանուր հաշվով մեր երկիրն 2022-ի հունվար-սեպտեմբերին ընդունել է շուրջ 1 միլիոն 240 հազար զբոսաշրջիկի և այս ցուցանիշով զիջում է միայն 2018-ին և 2019-ին: Ընդհանուր առմամբ, այդ տարիներին, մեր երկիր են այցելել համապատասխանաբար 1 միլիոն 650 հազար և 1 միլիոն 890 հազար զբոսաշրջիկ:

Կարևոր մյուս վիճակագրությունը գրաֆիկի տեսքով ստորև՝




Նշենք, որ այս տարի մեր երկիր այցելած զբոսաշրջիկների շուրջ 49 %-ը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից, իսկ թե քանիսն են եկել Հայաստան ՌԴ-ում ստեղծված իրավիճակի պատճառով, անհայտ է:



