ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Դրամաշնորհ՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերի համար

“Awesome Nature Armenia”-ն իր շուրջ է միավորել 60-ից ավելի տարբեր մասնագետների` գիտնականների, բնապահպանների, որոնց միավորում է մեր բնաշխարհն առավել լավը դարձնելու գաղափարը։

Հիմնադրամը յուրաքանրյուր ամիս 300.000-500.000 հայկական դրամին համարժեք դրամաշնորհ է տրամադրում առանց ավելորդ գլխացավանքների և թղթավարության։

Ձեզանից պահանջվում է իրականացնել նախագիծը, պատրաստել տեսանյութ ու ներկայացնել դրամաշնորհը կազմակերպող հիմնադրամին, որտեղ կպատմեք գաղափարի իրագործման և բնության պահպանման վրա դրա ազդեցության մասին։

Հիմնադրամը չի աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերին:

Դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ` բացառելով աշխատավարձերը:

Ձեր ծրագիրը համապատասխանում է, եթե՝

• Ունի բնապահպանական ուղղվածություն։

• Ունի նորարարական բնույթ։

• Իրականացվելու է ՀՀ մարզերից մեկում, բացառելով Երևանը։

• Հայտը պետք է ներկայացվի մարզաբնակի կողմից, կարող է ներառել թիմի երևանաբնակ անդամ:

• Ծախսերը թվային ձևաչափով և կոնկրետ հաշվարկներով ներկայացված են և իրատեսական են:

• Հնարավոր լինի իրականացնել առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

• Արդյունքը կիրառվող է և ունի շարունակական բնույթ։

• Հայտում բոլոր բաժինները լրացված են պատշաճ և պահանջներին համապատասխան։

• Իրականացնել կամավորական սկզբունքով:

Հիմնադրամը փնտրում է նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ փոփոխության համար։ Նախագիծը պետք է լինի իրատեսական, ինչպես նաև խթանի Ձեր համայնքի զարգացմանը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա առաջին օրվա 23:59 է:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին հիմնադրամը հրավիրում է ծանոթացման և անձամբ ներկայացնելու սեփական նախագիծը: Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ հանդիպումներն իրականացվում են առցանց տարբերակով: Ցանկության դեպքում նախագծի ներկայացմանը կարող ենք հրավիրել Ձեր ընկերներին ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հաղթողը հայտարարվում է առցանց միջոցառման ավարտին: Հաղթող նախագիծը պետք է իրագործվի հայտարարելուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում։

Հարցերի դեպքում գրեք՝ naturearmenia@awesomefoundation.org էլ. հասցեին:

Կիսվել նյութով