ARMSME

Դասընթաց՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 18-ից 19-ը կազմակերպում է  «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Նշենք, որ դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989 հեռախոսահամարով:

Կիսվել նյութով