ARMSME

Ի՞նչ է դրամաշնորհը

Դրամաշնորհը անհատույց փոխանցվող դրամական օգնությունն է՝ գիտական հետազոտություններին, ստարտափերին աջակցելու և/կամ նոր նախագծերի իրականացման համար, որը օգուտ կբերի հասարակությանը:

Նմանօրինակ օգնություն կարող եք ստանալ տարբեր աղբյուրներից: Դրամաշնորհներ տալիս են պետական կառույցները, բարեգործական կազմակերպությունները, ոչ կոմերցիոն հիմնադրամները, ձեռնարկատիրական միությունները և այլ կառույցներ:

Դրամաշնորհի տրամադրման գլխավոր և ամենակարևոր նախապայմաններից է ողջ հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և միջոցների օգտագործման վերաբերյալ:

Ցանկացած պետական դրամաշնորհի գլխավոր նպատակը բիզնեսի աճի ապահովումն է: Նրանք փնտրում են մրցունակ նախագծեր, որոնք կկարողանան փոխարինել արտասահմանյան նույնատիպերը և կկարողանան մրցել արտասահմանյան շուկա դուրս գալու համար: Այսօր, դրամաշնորհներ ստանալն ավելի պարզ է դարձել: Կրճատվել են փուլերը, տրամադրվող գումարը շատացել է և այլն:

Նրբություններ

Պետք չէ շփոթել դրամաշնորհը սուբսիդիոն ծրագրերի հետ: Ինչպես ընդունված է, դրամաշնորհներ տրամադրվում են ապագայում հեռանկարներ ունեցող նախագծերի, իսկ սուբսիդիաներ՝ արդեն պատրաստի ծրագրերին: Այսինքն, դրամաշնորհը՝ սկզբից գումար, ապա ծախսեր, իսկ սուբսիդիան՝ սկզբից ծախսեր, ապա գումարի վերադարձ կամ դրանց մի մասի վերադարձը:

Նշենք նաև, որ դրամաշնորհ հասկացությունը, որպես այդպիսին, հստակ իրավական ձևակերպում չունի։ Այս երկու ձևակերպումները նույնիսկ իրավական մակարդակերում որոշակի սխալներով են գործածվում: Օրինակ՝ դրամաշնորհների տրամադրման հնարավորություններ են ի հայտ գալիս սուբսիդիաների տեսքով:

Դրամաշնորհի և սուբսիդիայի նմանություններն ու տարբերությունները

Նմանությունները

  • Հայտագրման կարգը:
  • Անհատույց փոխանցումներ (բացառությամբ կոպիտ խախտումների):
  • Նպատակայնությունը:
  • Միջոցները կարող են ինքնուրույն կառավարվել (իհարկե, նպատակային):

Տարբերությունները

  • Սուբսիդիաները հիմնականում տրվում են պետության կողմից, իսկ դրամաշնորհները կարող են տրվել և’ պետության, և’ ֆիզիկական անձանց, և’ տարբեր կազմակերպությունների (այդ թվում օտարերկրյա) կողմից:
  • Դրամաշնորհ ստանալու համար կան մրցութային փուլեր:
  • Սուբսիդիաները տրվում են միայն գումարի տեսքով, իսկ դրամաշնորհներն իրենցից կարող են ենթադրել նաև տարատեսակ տեխնիկաներ, գույքային միջոցներ և այլն:
  • Սուբսիդիան հիմանականում համաֆինասավորում է, իսկ դրամաշնորհները տրվում են հստակ նպատակների համար:

Ի դեպ, տարատեսակ դրամաշնորհներ են տեղադրվում նաև մեր կայքում: Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ դրամաշնորհն անվանու են նաև գրանտ: Վերջինս եկել է անգլերենից և թարգմանաբար նշանակում է «տալ»: Այն այլ լեզուներում տարածում է գտել 20-րդ դարի վերջերին:

Ցանկացած պետական դրամաշնորհ պահանջում է խիստ հաշվետվություն: Եթե ձեր հայտում գրված է, որ դուք ցանկանում եք ձեռք բերել կանաչ աթոռներ, ապա հետագայում դրանք չեն կարող դառնալ դեղին:

Մեր մյուս կրթական նյութերը կարող եք ընթերցել այստեղ:

Միացեք մեր տելեգրամին սեղմելով այստեղ:

Կիսվել նյութով