ARMSME

ԻՐԻՍ ԲԻ-ն հայտնում է աքսելերացիոն ծրագրի հայտադիմումների ընդունման փուլի մեկնարի մասին

Մեկնարկում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և UNDP Armenia ImpactAIM ծրագրի հետ հայտարարված բիզնես աքսելերացիոն ծրագրի հայտադիմումների ընդունման փուլը, որն ուղղված է կին ձեռներեցների և մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացման աջակցությանը։

«Մեր համատեղ նպատակն է փոքր ձեռնարկություններին ընձեռել զարգազման և մեծացման հնարավրություն, վերջիններիս դարձնելը բարձր արտադրողական ձեռնարկություններ», — նշված է ԻՐԻՍ ԲԻ-ի տարածած հայտարարության մեջ։

Դիմումների ընդունման վերջաժամկետն է հոկտեմբերի 25-ն է:

Դիմորդի կողմից պարտադիր է՝

  • ունենալ գործող բիզնեսի ընդլայնմանն (աքսելերացիային) ուղղված բավարար մոտիվացիա,
  • տիրապետել բիզնեսի վարման բազային գիտելիքների եւ հմտությունների՝ մարքեթինգ,
    վաճառք, հաշվապահություն/ֆինանսներ, բիզնես գործառնություն/իրավական նորմեր,
    բիզնեսի ներկայացման (փիչինգի) փորձ,
  • օգտվել համակարգչից, ինչպես նաեւ տիրապետել Microsoft Word, Excel, Power Point (կամ
    համապատասխան) ծրագրերի ու էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու
    հմտությունների։

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտադիմումները կարող եք լրացնել սեղմելով այստեղ:

Կիսվել նյութով