ISTC-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Pre-Accelerator ծրագրի մասին: Մասնավորապես, հայտարարությունում ասված է՝
«Սիրելի՜ մարզաբնակ երիտասարդներ և կին ձեռներեցներ,
Վերաիմաստավորելով մեր նախորդ աքսելերացիոն ծրագրերը, մեծ ոգևորությամբ վերադառնում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նորարարական նախաձեռնությամբ՝ միտված հատկապես Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում ձեռնարկատիրության զարգացմանը։
6-շաբաթյա Pre-accelerator-ը ձեզ կօգնի մշակել սեփական բիզնես-գաղափարները և կուղղորդի դրանց հաջողակ մեկնարկի ճանապարհին՝ անդրադառնալով բիզնեսի ձևավորման և տեխնոլոգիաների կիրառման տարաբնույթ թեմաներին և գործիքներին։
Pre-Accelerator-ի բաղկացուցիչներն են՝
— Բիզնես ուղղվածություն․ գաղափարի ամրապնդումից մինչև ներդրումների ներգրավում, վաճառքի ուղղություններից մինչև իրավաբանական մոդելներ,
— Տեխնոլոգիական ուղղվածություն․ անդրադառնալով տենխոլոգիաների կիրառմանը ոչ տեխնոլոգիական ընկերություններում` կուսումնասիրենք 0-code օնլայն վաճառքի կայքերի պատրաստում, թվայնացում, ավտոմատացում, ղեկավարման համակարգերի ներդրում և այլ գործիքներ,
— Մենթորների հետ հանդիպումներ․ շաբաթական հանդիպումներ ձեզ կցված բիզնես խորհրդատուների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի համապատասխան գաղափարի ոլորտում երկարամյա փորձ։
— Առաջին բուժօգնություն
Ծրագրի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը/մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու աջակցության հետևյալ գործքիներից որևէ մեկից՝
— ներկայացնելու իրենց բիզնեսը պոտենցիալ ներդրողների առջև;
— բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ;
— արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնող պրոֆեսիոնալ տեսա-լուսանկարային նյութերի ստեղծում;
— բրենդի (լոգոտիպի) վերանայում;
— թվային մարքեթինգի ծառայություններ և այլն։
Գրանցումները բաց են մինչև հոկտեմբերի 18-ը, դիմեք և կիսվեք ձեր ընկերների հետ։
Առաջնահերթությունը կտրվի՝
— Կանանց, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ արդեն իսկ առավելագույնը 1 տարի գործող բիզնես;
— Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի երիտասարդներին:
Կանայք, ովքեր ունեն գաղափար/գործող բիզնես կարող են գրանցվել սեղմելով այստեղ:
Երիտասարդները այստեղ:



