ARMSME

Դասընթաց՝ ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի հոկտեմբերի 24-ին կազմակերպում է  «ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադրման վիճակագրական ձևը» թեմայով 1-օրյա դասընթաց:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989 հեռախոսահամարով:

Կիսվել նյութով