Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական
կազմակերպությունը «Արևային էներգիայի կիրառումը որպես
կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի
շրջանակներում հայտարարվում է փոքր դրամաշնորհների մրցույթ։
Դրամաշնորհների տրամադրման նպատակն է՝
• Խթանել տեղական մակարդակում «կանաչ» և նորարարական
գաղափարներների և նախաձեռնությունների վերհանմանը,
• Աջակցել այդօրինակ նախաձեռնությունների իրականացմանը։
Մրցույթին ներկայացված հայտերից մրցութային հանձնաժողովը կընտրի
լավագույն 2 ծրագիր-առաջարկները, որոնց իրականացման համար
կտրամադրվի դրամաշնորհ՝ 500,000-ական դրամի չափով:
Հայտերն ընդունվում են 2022թ․ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը
ներառյալ:
Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի նոյեմբերի 10-ին։
Մանրամասներին և հայտերի ընդուման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այլ դրամաշնորհների և կրթական ծրագրերի կարող եք ծանոթանալ այստեղ։