ARMSME

Դասընթաց՝ ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների և կանխիկ դրամով գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ.-ի նոյեմբերի 2-ին կազմակերպում է «Հարկային օրենսդրության փոփոխություններ (ապրանքների դրոշմավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններ) և կանխիկ  դրամով գործառնությունների սահմանափակումներ» թեմայով 1-օրյա  դասընթաց: 

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: 

Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:

Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Կիսվել նյութով