ARMSME

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթով ապահովված շրջանառությունն աճել է 25%-ով

2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442.9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ. ցուցանիշը՝ 56%-ով: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով:

Կիսվել նյութով