ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ աշխատանքային հանդիպում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումների շրջանակներում երկու աշխատանքային խմբերը քննարկել են Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ քաղաքականության 2024 թվականի ինդեքսի (SME Policy Index 2024) և Հայաստանում ՓՄՁ թվայնացման խթանմանը վերաբերող հարցեր։

Աշխատաժողովների ընթացքում առցանց եղանակով ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Իր ելույթում նա առանձնահատուկ ընդգծել է ՓՄՁ թվայնացման կարևորությունը Հայաստանում և նշել, որ ներկայումս առկա մարտահրավերների և ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի տնտեսական քաղաքականության անկյունաքարային խնդիրներից է հանդիսանում արտադրողականության բարձրացումը և, որ այս ուղղությամբ պետությունը մշակել է աջակցության հատուկ գործիքներ։

Քննարկվել են Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, փոքր և միջին ձեռնարկությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նախատեսվող գործողությունները։

ՀՀ ԷՆ Ձեռներեցության վարչության գործառույթներ համակարգող, փորձագետ Լիլիթ Հակոբյանը նշել է, որ ներկայում ճիշտ ժամանակն է ունենալ ավելի մրցունակ, ավելի թվայնացված, ավելի կայուն կազմակերպություններ, որոնք կկարողանան Հայաստանը ներկայացնել միջազգային շուկաներում։ Նա նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության թվայնացման ուղղությամբ ձեռնարկել է միջոցառումների շարք, մշակման փուլում են համապատասխան հայեցակարգն ու գործողությունների ծրագիրը։

Կիսվել նյութով