Globally Cool միջազգային կազմակերպության կողմից իրականացվում է Էլեկտրոնային առևտրի և արտահանման խթանմանն ուղղված ծրագիր՝ կին ձեռներեցների համար:
Ծրագրի գործընկերն է՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, աջակիցն է Համաշխարհային Բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել միկրո, փոքր և միջին ոլորտը ներկայացնող կին ձեռներեցները:
Ծրագիրը ներառում է`
- էլ.առևտրի և արտահանման խթանմանն ուղղված դասընթացներ միկրո, փոքր և միջին ոլորտը ներկայացնող կին ձեռներեցների համար
- Կին ձեռներեցների կողմից վարվող բիզնեսների ուղղորդում, քոուչինգ, տեխնիկական աջակցություն:
Դասընթացները վարվելու են միջազգային որակավորում ունեցող մասնագետների կողմից: Դասընթացների իրականացման լեզուն անգլերենն է:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ նոյեմբեր 7, 2022թ.
Ծրագրի մանրամասները, ինչպես նաև հայտերի հղումները ներկայացված են կից փաստաթղթերում՝ առանձին կին ձեռներեցների և բիզնես խորհրդատուների համար նախատեսված տեղեկատվությամբ:
Հայտերն ընտրվելու են մրցութային կարգով: