ARMSME

Որո՞նք են «փափուկ» հմտությունները և ո՞րն է դրանց «կոշտ» ուժը

Շարունակելով կրթական նյութերի պատրաստումը, այսօր կիմանաք, թե որո՞նք են փափուկ հմտությունները և ինչո՞ւ են դրանք այդքան կարևոր ժամանակակից ձեռնարկատիրոջ համար։ Կխոսենք նաև փափուկ հմտությունների կարևորության և տեսակների մասին։

Փափուկ հմտությունների կարևորությունը

21-րդ դարում տեխնիկայի արագ զարգացումը մարդկանց ստիպում է փոփոխվել: Մարդկությունը բախվում է կյանքի արագ ընթացքին: Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, չափազանց անկայուն է և բուռն. վերջին տարիները դրանց վառ ապացույցներն են։

Ստեղծված դժվարին իրավիճակում մարդիկ սկսեցին լրջորեն իրենց հարց տալ․ ինչպե՞ս պահպանել ներքին ուժը, հետևել արտաքին միջավայրի բոլոր վերափոխումներին և չխելագարվել:

Փորձագետները պատասխանը գտել են հմտությունների զարգացման կարևորության մեջ, որոնք թույլ կտան անհատին կայուն մնալ ցանկացած արագ փոխակերպման դեպքում: Այս բոլոր հասկացություններն ամփոփված են «փափուկ հմտություններ» հասկացության մեջ:

Որո՞նք են փափուկ հմտությունները

Փափուկ կամ ճկուն հմտությունները անձնային կարողությունների շարք են, որոնք օգնում են մարդուն լինել ներդաշնակ և ապրել հասարակության մեջ:

Փափուկ հմտությունները խառնվածքային գծեր են, որոնք մարդկանց տրված են բնության կողմից, և հատկություններ, որոնք ձևավորվում են հասարակության և մշակույթի կողմից: Այն ներառում է հարմարվողականությունը, սթրեսակայունությունը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը, կարեկցանքը և այլն՝ ընդհանուր առմամբ մոտ հարյուր հատկանիշ:

«Փափուկ» հմտություն եզրույթը, այն ունակությունների խմբի հականիշն է, որը կոչվում է «կոշտ» հմտություններ։

«Կոշտ» հմտությունները նեղ պրոֆիլային գիտելիքներն ու իմացություններն են, որոնք անհրաժեշտ են անձի մասնագիտական ​​և բիզնես գործունեության հետ անմիջականորեն կապված խնդիրների լուծման համար: Մենք դրանք յուրացնում ենք բուհերում, խորացված վերապատրաստման դասընթացներում, աշխատանքային փորձի միջոցով։

Մերօրյա ձեռնարկատերերին կարելի է բաժանել 2 խմբի՝

Առաջին խմբի մասնագետերը շատ փորձառու, հմուտ, իրենց գործում գիտակ են, բայց խեղդված՝ ճգնաժամային ցիկլերում. հոգնած են, ուժասպառ ու մոլորված։
Եվ երկրորդը՝ նույն մասնագետները, ովքեր ամբողջ ուժով թիավարում են դժվարությունների հոսանքի դեմ, փոխում են իրենց և շրջապատին։ Նրանք անընդհատ վառում են իրենց էներգիայի կրակը ինքնակրթության, հաղորդակցության, կոնկրետ գործողությունների, իրենց ուժի և լավատեսության միջոցով:

Ձեր կարծիքով ովքե՞ր են հաջողելու: Իհարկե, նրանք, ովքեր կարողացել են իրենց էության մեջ համատեղել «կոշտ» հմտություններն ու բնավորության յուրահատուկ ուժեղ «փափուկ» կողմերը։

«Փափուկ» ուժեղ կողմերը, որոնք պետք է զարգացնեն ձեռներեցները

Ինչպես նշեցինք վերևում, կան բազմաթիվ հմտություններ, որոնք կարելի է դասակարգել որպես «ճկուն»: Այն բաժանվում է չորս խմբի՝ կամային, ինտելեկտուալ, սոցիալական և զգացմունքային:

1․ Կամային

Ուժեղ կամային հմտությունները ձեռնարկատիրության առանցքներն են, որոնք ձևավորում են գործարարների «կարծրացած» կերպարները:

Կարգապահություն

Կարգապահությունը առանձնացնում է մարդկանց, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակներին: Այն կարելի է և պետք է յուրացնել:

Ժամանակի կառավարում

Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կխնայեն ձեր ռեսուրսները և կբարձրացնեն ձեր արտադրողականությունը, որոնցում կարևոր դեր ունի ժամանակի հստակ պլանավորումը:

Պլանավորում

Միշտ պլանավորեք ձեր օրը, կազմեք առավել հարմար և արդյունավետ ժամանակացույց՝ ներառելով առողջ սովորությունները:

Համբերատարություն

Պատրաստ եղեք լուծելու սովորական փոքր առաջադրանքներ, քանի որ դրանք ամենուր են: Եղե ՛ք համբերատար, առանձնացրեք առանձին օրեր՝ ձանձրալի գործընթացների մեջ խորասուզվելու, դրանք խաղի վերածելու համար: Բիզնեսում գլխավորը օրինաչափությունն ու հաստատակամությունն է։

Կենտրոնացում

Ձեռնարկատերերի և սովորական մասնագետների տարբերությունն այն է, որ նրանք չեն խրվում գործընթացների մեջ, նրանք իրենց համար կոնկրետ նպատակներ են դնում և հասնում են դրանց։ Կարևոր է ուղու վերջին կետը, ոչ թե դեպի դրան հասնող գծերը:

Պատասխանատվություն

Ձեռնարկատերերի և սովորական մասնագետների տարբերությունն այն է, որ նրանք չեն խրվում գործընթացների մեջ, նրանք իրենց համար կոնկրետ նպատակներ են դնում և հասնում դրանց։

Պատասխանատու ձեռներեցը միշտ իր ձեռքն է վերցնում իրավիճակը, վերահսկում այն, արագ արձագանքում առաջացող խնդիրներին, պատասխանատու է կայացված որոշումների և իր ղեկավարության տակ գտնվող թիմի աշխատանքի համար:

Ղեկավարը օրինակ է իր ենթակաների համար։ Նա միշտ պետք է պատրաստ լինի ընդունել իր սխալները և ժամանակին ուղղել դրանք։

Սթրեսակայունություն

Ձեռնարկատերերին հասնող վատ և լավ նորությունների հարաբերակցությունը գրեթե միշտ հավասար է 90/10: Բիզնեսի զարգացման ընթացքում հաջողություններից զատ կլինեն նաև սայթաքումներ, ձախողումներ, չպետք է հիասթափվել և կոտրվել, անհրաժեշտ է սովորել ապրել դրանց հետ:

Սթրեսի դեմ պայքարի մեթոդները կօգնեն զարգացնել սթրեսակայունությունը: Գտեք ձեր սիրելի զբաղմունքը:

2․ Ինտելեկտուալ

Ինտելեկտուալ հմտությունները որոշում են ձեռնարկատիրոջ ռացիոնալությունը:

Համակարգված և քննադատական ​​մտածողություն

Ձեռնարկատերերի համար կարևոր է, որ կարողանան բացահայտել իրենց բիզնեսի խնդիրները, դրանք մասերի բաժանել, վերլուծել անհրաժեշտ խորությամբ, ճիշտ ամփոփել եզրակացությունները և հետագայում բարելավել նախագիծը՝ հիմնվելով իրավիճակի նոր տեսլականի և քննադատական ​​գնահատականի վրա:

Արտացոլում

Սա հնարավորություն է տալիս ինքնուրույն վերլուծել ձեր քայլերը, հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում դեպի նպատակ տանող ճանապարհին, ինչպիսի՞ վիճակում է գտնվում թիմը:

Ստեղծագործականություն

Ստեղծարար գաղափարներն են, որ ապրանքը դարձնում են յուրահատուկ։ Նորարար ու ստեղծարար մտածողությունը հնարավոր է զարգացնել։

Ընդլայնեք ձեր մտահորիզոնը և ձեզ համար ավելի հեշտ կլինի ձևավորել բիզնեսի զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը: Նախանձախնդրորեն ձգտեք սովորել ինչ-որ նոր բան, վերլուծել շուկան, խորամուխ լինել ձեր արտադրանքի, ֆինանսների, վաճառքի և շուկայավարման մեջ:

3․ Սոցիալական

Սոցիալական հմտություններն օգնում են ձեռնարկատերին հարմարավետ և արդյունավետ շփվել թիմի, գործընկերների, հաճախորդների և շրջապատի հետ:

Կապեր

Կապերը անգնահատելի դեր ու նշանակություն ունեն բիզնեսի զարգացման գործում։

Մասնակցեք միջոցառումների, որտեղ կարող եք հանդիպել հետաքրքիր մարդկանց, նախաձեռնություն ցուցաբերեք միմյանց ճանաչելու հարցում, կազմեք ձեր ոլորտի այն անձանց ցուցակները, որոնց հետ դուք կցանկանաք շփվել:

Այս հմտությունը կիրառելը թույլ կտա կապեր հաստատել ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների հետ:

Համագործակցություն

Սա ներառում է մարդկանց հետ շփվելու, թիմում աշխատելու հմտություններ, համագործակցելու և առողջ հաղորդակցություն կառուցելու կարողություն:

Ձգտեք ապահովել, որ ձեր թիմի յուրաքանչյուր անդամ կարողանա ազատ արտահայտել իր գաղափարները, մտքերը, կարծիքներն ու զգացմունքները: Սովորեք լսել և հասկանալ:

Պահեք հետադարձ կապ, եղեք անկեղծ և կարեկից: Խելամտորեն բաժանեք պատասխանատվության ոլորտները: Համակարգված լուծեք աշխատանքային խնդիրները. սովորեք միմյանց փորձից: Անհրաժեշտության դեպքում օգնեք գործընկերներին:

Եթե դուք սովորեք հաղորդակցվել և ընդհանուր կետեր գտնել ձեր թիմի հետ, ապա նույնը կստացվի նաև գործընկերների դեպքում։

4․ Զգացմունքային

Զգացմունքային հմտություններից կախված են այն մարդկանց մոտիվացիան, արտադրողականությունն ու տրամադրությունը, որոնց հետ անհրաժեշտ է շփվել։

Զգացմունքային բանականություն

Լավ զարգացած, էմոցիոնալ բանականությունը ենթադրում է սեփական և շրջապատի հույզերը կառավարելու կարողություն՝ ի շահ նախագծի:

Ձեր զգացմունքները ճիշտ օգտագործելով՝ կկարողանաք ավելի արդյունավետ աշխատել՝ կենտրոնանալ կարևորի վրա։

Եզրակացություն

Փափուկ հմտությունները ձեր անձնական և բիզնեսի աճը ապահովող գործիքներ են, որոնք մշտապես ձեզ ցույց կտան փակուղուց դուրս գալու ճանապարհները։

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում։ Այստեղ չկա կայունություն, այլ՝ ազատություն, ստեղծագործականություն, իմաստ և հնարավորություն, որոնք չպետք է բաց թողնել։

Միացեք մեր տելեգրամյան ալիքին, բաց չթողնելու համար բիզնեսին առնչվող կրթական նյութերն ու դրամաշնորհային ծրագրերը:

Կիսվել նյութով