Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս անգամ կխոսենք ապրանքը շուկա ճիշտ մուտքագրելու և դրա հետ կապված ռիսկերի ու տարածված սխալների մասին:
Շուկայում նոր արտադրանքի թողարկումը երկար և աշխատատար գործընթաց է, որը ներառում է շուկայական ուսումնասիրություններ և սոցիալական հետազոտություններ, արտադրանքի առաջխաղացմանն ուղղված ռազմավարության մշակում և այլն: Այս ամենն անհրաժեշտ է շուկայում ընկերության ճիշտ դիրքորոշման և աճի համար:
4 տարբերակ՝ շուկայում նոր ապրանք վաճառքի հանելու համար
Ձեր սեփական արտադրանքի շարքի կանոնավոր դիվերսիֆիկացիան հաջող բիզնեսի գրավականն է: Պետք է նշել, որ նոր ապրանքի թողարկումն ինքնին առանձին ու չափազանց պատասխանատու նախագիծ է, որում պետք է ներգրավվեն ընկերության բոլոր բաժինները և գերատեսչությունները, իսկ բիզնեսի արդյունավետությունը, որպես ամբողջություն, կախված է այս պլանների իրականացման որակից:
Նախ անհրաժեշտ է որոշել նոր ապրանքի մուտքագրելու մոդելը: Եվ դա ամբողջովին կախված է նրանից, թե ինչպիսի ապրանք է այն, ինչ ֆունկցիոնալություն ունի և ում համար է նախատեսված:
Ի՞նչ կարիք կա թարմացնելու արտադրանքը: Ինչո՞ւ պարզապես սպառողին չի առաջարկվում փորձված ապրանք: Մարդկանց նորույթի հանդեպ սիրուց բացի, դրա համար կա 2 հիմնարար պատճառ՝
- Ապրանքի կյանքը. ապրանքը գտնվում է նորարարական, բեկումնային լուծումների գոտում:
- Մրցունակությունը. սա այն դեպքն է, երբ ձեր ապրանաքը ապահովում է մրցակցություն, ինչը դրական է անդրադառնում ողջ շուկայի վրա:
Նոր արտադրանքի թողարկման մոդել մշակելիս պետք է մշտապես նկատի ունենալ դրա ֆունկցիոնալ էությունը։ Եվ ևս մեկ բան. նորը պարտադիր չէ, որ բոլորովին անսովոր լինի:
Ի՞նչը կարող է օգնել ամրապնդել ապրանքանիշը:
Օրինակ, պիտակի վրա նշում, որ ապրանքը պատրաստված է բացառապես բնական նյութերից, կամ այն խթանում է նյութափոխանակությունը: Դա կարող է դուր գալ առողջ ապրելակերպի կողմնակիցներին:
Շուկայում նոր ապրանքի թողարկման 4 փուլ
Շատ շուկայավարողներ օգտագործում են ապացուցված մարքեթինգային հնարքներ ՝ ցույց տալու համար, որ իրենց արտադրանքը իսկապես լավագույնն է։
Առանձնացնենք նման ապրանքների շուկա մուտք գործելու հիմնական փուլերը՝
Փուլ 1. Նոր արտադրանքի ռազմավարության մշակում
Այս փուլում սահմանվում են ռազմավարական նպատակները: Քննարկվում ու վերլուծվում են միայն ընդհանուր պատկերացումները դրա մասին կատարվում են SWOT վերլուծություն:
Փուլ 2. Գաղափարի ձևավորում
Այստեղ բոլորը կարող են լինեն գաղափարների աղբյուր՝ և՛ սպառողները, և՛ ընկերության ցանկացած բաժնի մասնագետները և նույնիսկ մրցակիցները: Մեկ օրինակ` Infiniti ավտոարտադրող ընկերությունը հարցում է կատարել իր հաճախորդների շրջանում՝ պարզելու, թե նրանք ինչ նախապատվություններ կարող են ունենալ նոր QK 4 մոդելի տարբերակների և առանձնահատկությունների վերաբերյալ: Որպես արդյունք՝
- Մեքենան սկսեց նախանձելի սահունություն ունենալ
- Մասնագետները փոխեցին մեքենայի դիզայնը
- Հստակեցվեց միջին մակարդակի գներ
Արդյունքում վաճառքներն աճեցին 60%-ով:
Փուլ 3. Բիզնեսի վերլուծություն
Դուք պետք է կազմեք բիզնես պլան, որը կներառի բոլոր նախորդ ուսումնասիրությունների արդյունքները։ Բացի այդ, այն պետք է արտացոլի բիզնեսի տեսլականը՝ հաշվի առնելով բոլոր ծախսերը և կատարի ապագա ֆինանսական հոսքերի կանխատեսումը:
Անհրաժեշտ է որոշել նախագծի անկման կետերը և դրանց հավասրարակշռության վերականգնումը, գնահատել ծրագրի հետ կապված ռիսկերը, ինչպես նաև հասկանալ ռազմավարական նպատակների իրագործելիությունը, որին ընկերությունը փորձում է հասնել այս նոր արտադրանքը շուկա դուրս բերելով:
Փուլ 4. Նախատիպի մշակում ու ստեղծում
Այս փուլն իր մեջ ներառում է՝
- Արտադրանքի բարդության մակարդակը
- որակի ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի ապրանքը
- համապատասխան ֆինանսավորման առկայությունը
Օրինակ՝ երեխաների համար ապրանքների որակը խստորեն կարգավորվում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են նյութերի և ընդհանուր՝ շրջակա միջավայրի անվտանգությունը: Հետևաբար, ժամանակի մեծ մասը կծախսվի հենց այս հատկությունների փորձարկման վրա:
Ի՞նչ է պետք նոր ապրանք շուկա դուրս բերելու համար
Ահա այն կետեից մեկը, որը պետք է ազդի նոր շուկայում արտադրանքի թողարկմանը:
Լոգոյի և անվան յուրահատկության որոշում
Դուք պետք է համոզվեք, որ ձեր օգտագործած ապրանքանիշը և ձեր սեփական ապրանքի անվանումը նախկինում գրանցված չի եղել որևէ մեկի կողմից: Եթե գործարկումից հետո պարզվի, որ ինչ-որ մեկն արդեն գրանցել է այս ապրանքանշանը ձեզանից առաջ, ապա դուք ստիպված կլինեք փոխել անվանումը և, ամենայն հավանականությամբ, ապրանքի դիզայնը:
Շուկայում նոր ապրանքի թողարկման ձախողման հնարավոր պատճառները
Շատ կարևոր է սխալների վրա ճիշտ աշխատելը, այն է՝ բիզնեսում ձախողումները ճիշտ վերլուծել և գտնել դրանց պատճառները: Նոր արտադրանքի անհաջող գործարկման պատճառները կարելի է բաժանել 2 կատեգորիայի՝
- Մարքեթինգային սխալներ
- Ֆորսմաժորային իրավիճակներ
Շատ ավելի հաճախ ձախողումների մեղավորը հենց իրենք են՝ ձեռներեցները, ովքեր պատշաճ ուշադրություն չեն դարձնում մարքեթինգին և իրենց շուկայական ռազմավարության խորը մշակմանը։ Ահա բնորոշ սխալներ՝
- Թույլ մարքեթինգը
- օպտիմալ գնի սխալ որոշումը
- անարդյունավետ համագործակցությունը գովազդային ընկերության հետ
- դիզայնի և փաթեթավորման սխալները
Այսպիսով, նոր ապրանքներ շուկա դուրս բերելը ձեռնարկատիրոջն ապահովում է հաճախորդների թվի ավելացումը, ինչը հանգեցնում է շրջանառության ավելացման և արդյունքում՝ զուտ շահույթի։ Նոր ապրանքը նման է անսովոր բիզնեսի, և դրա նկատմամբ մոտեցումը նույնպես պետք է համապատասխան լինի։
Հիշեցնենք, որ մեր տելեգրամ ալիքում տեղադրում ենք բիզնեսին վերաբերվող կրթական նյութեր ու տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ: