Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիական և Արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերիի գլխավորած պատվիրակությանը՝ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով տեղում ծանոթանալու համագործակցային ոլորտների գործունեությանը և հնարավոր հեռանկարներին։