Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-17:30-ը կանցկացվի վեբինար Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Եվրոպական միությունում արտահանման հնարավորություններ փնտրող հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար:
Վեբինարն անցկացվելու է անգլերեն լեզվով՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Դրա ընթացքում կարող եք գործնական ծանոթանալ EaP Trade Helpdesk հարթակի հնարավորություններին:
Գրանցվելու համար սեղմեք այստեղ: