ARMSME

Քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը հարցերը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկային նախարարությունը տեղեկացնում է, որ՝

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:

Կիսվել նյութով