Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է՝
«Հայաստանում կանաչ տնտեսության առումով հատուկ նշանակություն ունեն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը և զբաղվածության շուրջ 68 տոկոսը:
Հաշվի առնելով, որ փոքր և միջին ձեռնարկություններն ավելի ճկուն և հարմարվողական են, դրանք կարող են փորձարկել կանաչ բիզնես մոդելների նորարարական լուծումներ, այսպիսով նպաստելով կանաչ տնտեսության զարգացմանը»։