ARMSME

Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հայասատանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։  Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել: Եվգենի Ժուկովն իր խոսքում նշել է, որ տպավորված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով։

Նախարարն իր կողմից ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ներդրումային խոշոր նախագծերը՝ «Գագարին» բնակավայրերի համայնքային զարգացման ծրագիրը, Գյումրիի լոգիստիկ կենտրոնի (չոր նավահանգիստ) ստեղծումը,  արդյունաբերական պարկերի կառուցման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին։

Քննարկվել են նաև Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել։ Այս համատեքստում կողմերը հնարավոր են համարել համագործակցությունը նաև կանաչ քաղաքաշինության (green urban development) ոլորտում:

Կիսվել նյութով