ARMSME

Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները. հանդիպում-քննարկում

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ին, նախարարությունում տեղի կունենա «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» վերնագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։

Հանդիպմանը ներկա են լինելու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ։

Քննարկվելու են Հայաստանից Իրան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրները, իրանական շուկա ապրանքների մուտքի առանձնահատկությունները, դրա վերաբերյալ խորհրդատվություն ստանալու մեխանիզմները և գործարարներին հետաքրքրող այլ հարցեր։

Մասնակցությունը հաստատելու համար անցնեք հետևյալ հղումով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 597 111 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն` iec@mineconomy.am էլ․ հասցեով։

Կիսվել նյութով