ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Միգրանտներին աջակցող ծրագիր՝ ԻՐԻՍ ԲԻ-ի կողմից

Ինչպես տեղեկացնում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի շրջանակում, կազմակերպությունն հայտարարում է հայտադիմումների ընդունման 3֊րդ փուլը։

Հայտերի ընդունման ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ.հունվարի 10-ը:

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք՝

  • Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։
  • Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ, որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել՝

  • Այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  • Այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  • Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)

Ծրագրին կարող եք դիմել սեղմելով այստեղ ու լրացնելով հայտադիմումը։

Կիսվել նյութով