ARMSME

Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» կստեղծվի

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը:

«Չոր նավահանգիստը» կարելի է համարել ներքին առևտրի բաշխման համակարգի էական մաս: Ներքին առևտրի բաշխման համակարգերը կարող են մշակվել և մշակվում են բոլոր տեսակի բեռների, այսինքն՝ բեռնարկղային, ոչ բեռնարկղային, առանց փաթեթավորման և մեծաքանակ բեռնափոխադրումների համար։

Երկարաժամկետ հեռանկարում «Չոր նավահանգիստները» կապահովեն այն առավելությունները, որ առևտրային բեռներն ուղղակիորեն կտեղափոխվեն և կմաքսազերծվեն մի երկրի ներքին նավահանգստի և մեկ այլ երկրի ներքին նավահանգստի միջև:

«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:
«Չոր նավահանգիստի» վերաբերյալ նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով։

Խնդրում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնելով Ձեր առաջարկները e-draft համակարգում, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել press@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։

Կիսվել նյութով