Դեկտեմբերի 13-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը:
Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նիստն ընթացել է նորընտիր անդամների ընդլայնված կազմով:
Օրակարգային թեմաներն էին՝ Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառումը, մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավումը, ինչպես նաև բիզնեսների թվային տրանսֆորմացիան և ինժեներական ընկերությունների կողմից օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների պատվերով նորարարական աշխատանքների կատարումն ու դրա հիման վրա ապրանքների արտադրության դեպքում կանխավճարի դիմաց բանկային երաշխիքի տրամադրումը։