ARMSME

Մեծ հնարավորություն ձեռներեցների համար Իմփաքթ Հաբ Երևանի կողմից

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ`

Դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությանը։

Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից` Արևելյան գործընկերության երկրներում։

Իմփաքթ Հաբ Երևանն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարարվորությունները՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։

Կիսվել նյութով