ARMSME

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ

նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։

Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։

Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրել է իր կոմիտեները, որոնցից է Արբիտաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանասաբանկային, թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։

Կիսվել նյութով