Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ՀՀ ներմուծված ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար, որոնք ՀՀ տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման, ՀՀ-ից արտահանման դեպքում կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝ մաքսային հայտարարագիր և ծագման հավաստագիր, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
Որոշման հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/39560/