Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարում է թվային նախագծերի մրցույթ։
Մրցույթի նպատակն է զարգացնել համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների միջև ինտեգրացիոն թվային նախագծերի իրականացման միջոցով։
Ծրագրերի առաջնահերթ ուղղություններն են՝ թվային լուծումներ՝
- առևտրի
- գյուղատնտեսության
- արդյունաբերության,
- զբոսաշրջության
- առողջապահության
- մշակույթի
- այլ ոլորտներում
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 30-ը լրացված հայտը և ծրագրի մասին տեղեկատվությունն ուղարկել fci@eabr.org էլ. փոստին։
Մրցույթի մանրամասները՝
Հարցերի համար գործարկվել է տելեգրամյան ալիք