Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կորեայի ՓՄՁ-ների և ստարտափերի ինստիտուտի, Կորեայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության, Կորեայի զարգացման ինստիտուտի հետ կազմակերպված «Գիտելիքի փոխանակման ծրագրի» առաջին այցը, որի նպատակն էր նորարար ՓՄՁ-ների բացահայտումը և խթանման համար հավաստագրման համակարգի կիրառումը։
Այցի շրջանակներում փորձագետները նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ այցելել են Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա (DICA), Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ (Enterprise Armenia), Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց (BANA), Պիքսարտ Ակադեմիա (Picsart Academy), Ինժեներական քաղաք (Engineering City) և ԹՈՒՄՈ (TUMO) կենտրոն։