ARMSME

Հունվարի 3-ից մեկնարկում է ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի ընդունման գործընթացը

ՀՀ Էկոնոմիկայի նախարաությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ից մեկնարկում է ՀՀ տարածք ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թռչնամսի, սերբական ծագում ունեցող պանիրների, սպիրտային թրմօղիների, տաբակ պարունակող ծխախոտի, վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։

 Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 597 228, +374 11 597 229 հեռախոսահամարներով։

ՀՀ Կառավարության որոշումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170661

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171642

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170677

Կիսվել նյութով