ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի լրագրող Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի տնտեսության 2022 թվականի հիմնական ցուցանիշները, ոլորտի ձեռքբերումներն ու առկա խնդիրները։
Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականի տնտեսական կանխատեսումներին։ Գալիք տարվա տնտեսական աճի հիմնական նախապայմանների թվում Վահան Քերոբյանը նշել է աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված անվտանգության ապահովումը, տեղական ընկերություններում բարձրակարգ մասնագետների ներգրավումը, ինչպես նաև ներդրումների պատշաճ ապահովումը։