ARMSME

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2022 թվականը

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: 

2022 թվականը կոմիտեն նախատեսում է եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի գերակատարմամբ: Կոմիտեն տարին ամփոփում է 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ հարկային եկամուտներով, որը գերազանցում է նախորդ տարվա հարկային եկամուտները և տուրքերը՝ 338 միլիարդով կամ 21,4 %-ով, իսկ տարեսկզբին հաստատված ցուցանիշը՝ 81 միլիարդ դրամով: Դեկտեմբերի 30-ի դրությամբ ճշտված բյուջեն կատարվել է 100 տոկոսով։ Ընդ որում, հարկ վճարողներին  հավաքագրված եկամուտներից 2022թ-ին վերադարձվել է շուրջ 262.8 մլրդ դրամ՝ նախորդ ամբողջ տարվա փաստացի վերադարձի գումարը գերազանցելով 42.3 տոկոսով:

Տարին առանձնացել է հարկային և մաքսային ոլորտների  արդյունավետ գործունեությամբ, ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, հետևողական բարեփոխումներով: Միջազգային համագործակցության ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն  ևս կարևոր ձեռքբերումներ է արձանագրել: Կոմիտեն նաև ոլորտային օրենսդրական ակտիվ նախաձեռնություններով է հանդես եկել: Մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների և տնտեսվարողների. էլեկտրոնային հարթակ են տեղափոխվել մի շարք ծառայություններ: Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախատումների դեմ պայքարում:

2022թ. կատարված աշխատանքների մասին մանրամասն՝

Կիսվել նյութով