ARMSME

Խորացված դասընթաց՝ շահութահարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ՝

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի հունվարի 11-ին, 13-ին, 16-ին, 18-ին, 23-ին և 25-ին (ժ 18:30-21:00) կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 6-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:

Դասընթացի արժեքը կազմում է 68 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 844 989 հեռախոսահամարով:

Կիսվել նյութով