Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 11-ին հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։