Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2022 հունվար-սեպտեմբերին`
2022թ-ի հունվար-սեպտեմբերին ՕՈՒՆ ներհոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված կազմել է $708.2 մլն՝ մոտ 36.2%-ով ավել, քան 2021թ-ի համապատասխան ժամանակաշրջանում։ Հարկ է նշել, որ դրամային արտահայտությամբ ՕՈՒՆ ներհոսքի աճը կազմել է 19.4%, ինչը նշանակում է, որ 36.2% դոլարային աճը մեծապես պայմանավորված էր դրամի արժևորմամբ։
2022թ-ի առաջին երեք եռամսյակներում կատարված ՕՈւՆ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 66.9%, որին հաջորդում են Կիպրոսը (7.1%), Ջերսին (6.3%) ու Գերմանիան (4.0%): Ընդ որում Գերմանիայի մասնաբաժինը ՕՈՒՆ կառուցվածքում 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է՝ 17%-ից հասնելով 4%: