«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն մեկնարկում է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝
Կրթության միջոցով բարձրացնել երիտասարդների և նրանց ծնողների ֆինանսական գրագիտության մակարդակը, ինչպես նաև փոխանցել համապատասխան գիտելիքներ և հմտություններ առցանց հաղորդակցության և վարկերի կառավարման մասին։
Ծրագրին կարող են դիմել Սպիտակ խոշորացված համայնքի և Վանաձորին հարակից գյուղական բնակավայրերի 16-50 տարեկան բնակիչները։
Ծրագրին կարող եք դիմել՝ անցնելով հետևյալ հղումով՝
Հայտերն ընդունվում են մինչև հուվարի 19-ը ներառյալ։
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: