ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Սյունիքում մեկնարկում է կանանց ձեռնարկատիրության ինկուբացիոն ծրագիրը

Իմփաքթ Հաբ Սյունիքը սկսում է նոր՝ Սյունիքում Կանանց Ձեռնարկատիրության Ինկուբացիոն Ծրագիրը, որի գլխավոր նպատակն է խթանել Սյունիքում կանանց ձեռներցությունը։ Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Սյունիքը կաջակցի Սյունիքում գործունեություն ծավալող 15 կին ձեռներեցների կարողությունների զարգացմամբ ու գիտելիքներով և փորձի փոխանակմամբ։ Իսկ ծրագրի ավարտին 3 լավագույն նախաձեռնությունները կստանան 1,500 եվրո մրցանակ իրենց գաղափարների իրագործման համար։

Այս կապակցությամբ Իմփաքթ Հաբ Սյունիքը տեղեկատվական հանդիպումներ է սկսում Սյունիքի մի շարք համայնքներում՝ իրազեկելու մեր գործունեության և նոր ծրագրի մասին։ Եթե հարցեր ունեք հայտադիմումների մասին և չեք կողմնորոշվում՝ ինչպես դիմել, ուրեմն անպայման միացեք հանիպմանը։ Մեր թիմը պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին։

Հանդիպումների գրաֆիկին և վայրին խնդրում ենք ծանոթանալ ստորև ու ձեր գրաֆիկում ֆիքսել օրն ու ժամը․

 Հունվարի 17, ժամը 13։00-ին — ք․ Մեղրի, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 2)
 Հունվարի 18, ժամը 11։00-ին — ք․ Կապան, Չարենցի 2, Կապանի Մշակույթի Կենտրոն
 Հունվարի 20, ժամը 11։00-ին — ք․ Սիսիան (վայրը ավելի հստակ՝ շուտով)
 Հունվարի 23, ժամը 10։30-ին — Տեղ համայնք, գ․ Տեղ (վայրը ավելի հստակ՝ շուտով)
Հունվարի 23, ժամը 16։00-ին — ք․ Գորիս, Իմփաքթ Հաբ Սյունիք, Մ․ Մաշտոց 100

Մասնակցությունն անվճար է, իսկ աշխատանքային լեզուն՝ հայերեն։

https://syunik.impacthub.net/…/%d5%bd%d5%b5%d5%b8%d6…/

Կիսվել նյութով