Նեթվորքինգը կապերի ցանցի ստեղծումն է: Ավելի պարզ ասած դրանք ծանոթությունների ցանցեր են, որոնք թույլ կտան առաջ տանել ձեր կարիերան, մասնակցել եզակի նախագծերի կամ ձեռնարկել կարևոր նախաձեռնություններ։
Օգտակար համագործակցությունների ցանց կարող է կառուցել ոչ միայն անհատը, այլև կազմակերպությունը: Այն թույլ է տալիս զարգացնել մի ամբողջ ձեռնարկության կոնտակտների ցանց, որը հիմնված է նույն սկզբունքների վրա, ինչ անձնական ցանցը. ձեռնարկությունները հաճախորդների հետ բիզնես հարաբերություններ են հաստատում, որոնք օգնում են իրականացնել իրենց նպատակները:
Ինչպես տեսանք, ցանցի ստեղծումը հիմնված է փոխշահավետ համագործակցության սկզբունքի վրա։ Ուստի, մինչ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթություններ հաստատելը, արժե հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ համար են դրանք և ինչո՞վ կարող են օգնել ձեր նախաձեռնություններին:
Ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Մեր հաջողությունը 70%-ով կախված է միջավայրից: Այդ իսկ պատճառով անձնական ցանցային ռազմավարության մշակումը հաջողության հիմնական գործոնն է: Պետք է զարգացնել ոչ միայն գործնական կապերը, այլև անձնական շփումները։ Ըստ քոուչինգի հիմնադիր Թոմաս Լեոնարդի՝ հաջողության 50%-ը կախված է մեր միջավայրից։
Ի՞նչ է ապահովում կապերի շղթան: Առաջին հերթին այն օգնում է տեսնել նոր հեռանկարներ և նոր հնարավորություններ։ Դուք կարող եք օգտագործել այն և՛ ձեր անձնային մակարդակը բարձրացնելու, և՛ կոնկրետ աշխատանքային խնդիրներ լուծելու համար:
Ցանցի ստեղծումը, որն օգնում է ճիշտ գործարար կապեր հաստատել, հաճախ անվանում են «ցանցային նիստ», քանի որ այն ներառում է ոչ թե մեկ, այլ համագործակցության հաստատմանը միտված մի շարք հանդիպումներ:
Նեթվորքինգի տեսակները
Նեթվորքինգի կանոններն ասում են, որ կապն ավելի արդյունավետ է, եթե այն ձեռնտու է բոլոր մասնակիցներին: Միևնույն ժամանակ, նույն ցանցի անդամները կարող են ստանալ բոլորովին այլ արտոնություններ: Կախված նրանից, թե ինչ առավելություններ են ստանում մասնակիցները, կան նեթվորքինգի տարբեր տեսակներ.
- Դրական. սրա հիմքում ընկած է բիզնես գործընկերներին օգտակար լինելու ցանկությունը: Դրական ցանցային կապը անհրաժեշտ է, օրինակ, եթե մարդը ստեղծում է իր ծանոթների ցանցը՝ ակնկալելով ապագան, կարիերայի աճը կամ սեփական բիզնեսի ստեղծումը: Այս դեպքում նա կհետաքրքրի ավելի նոր ու ազդեցիկ ծանոթներին։ Հնարավոր է նաև հակառակ իրավիճակը. ձեռնարկատերը ցանկանում է մասնագետներ «աճեցնել» իր ապագա թիմի համար և պատրաստ է իր էներգիան, ժամանակն ու գումարը ծախսել նման մասնագետների զարգացման վրա։
- Բացասական. այն կառուցված է «դու ինձ, ես քեզ» սկզբունքի հիման վրա և ավելի քիչ նպատակաուղղված է երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելուն: Գործընկերները բոնուսներ են փոխանակում, և նրանց համագործակցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կարող են միմյանց առավելություններ տալ: Այս տեսակը հարմար է ձեր շուրջը ուժեղ, բայց հավասար միջավայր ստեղծելու համար:
- Խառը. այս տեսակն օգտագործելիս կսովորեք, թե ինչպե՞ս կարելի է օգուտ քաղել զուգընկերոջից՝ աջակցելով նաև նրան, հաշվի առնելով աշխատանքային հեռանկարը: Այս մոտեցումը նպաստում է փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերությունների ստեղծմանը: Ինչպիսին էլ լինեն ձեր նպատակները, դուք միշտ կարող եք արդյունավետ կապեր ստեղծել, եթե կարգավորեք ձեր գործողությունները:
Ինչպե՞ս ձեռք բերել կապեր
Նեթվորքինգի հիմնական սկզբունքները լավ արտահայտված են Թալ Ռազի և Քիթ Ֆերացիի «Երբեք մենակ մի կերեք» գրքում. «Միշտ պետք է աշխատեք ձեր սեփական կապերի ցանցը ստեղծելու վրա»:
Պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն մեկ այլ մարդու հետ կապ հաստատելու համար։ Օրինակ՝ հարցրեք ձեր կողքի նստատեղին նստած ուղևորին, թե ինչո՞վ է նա զբաղվում և սկսեք ծանոթանալ։
Կապեր հաստատելու համար առաջին հերթին պետք է նայեք ձեր շուրջը. կարող եք հանդիպել օգտակար մարդկանց, օրինակ՝ ճանապարհորդության կամ գործնական միջոցառման ժամանակ, կամ ծանոթությունններ հաստատել առցանց գործիքների միջոցով, այդ դեպքում անհրաժեշտ կոնտակտները հաստատվում են բջջային հեռախոսի հավելվածների և սոց. ցանցերի միջոցով։
Գործիքներ
Մեր օրերում կապերի հաստատումը ավելի հեշտ է, քան երբևէ. ձեզ հասանելի են բազում գրքեր և նյութեր այս թեմայով, կարող եք դառնալ համապատասխան միջոցառումների մասնակից կամ համացանցի միջոցով հաստատել նոր ծանոթություններ: Նեթվորքինգի գործիքներն այժմ չափազանց բազմազան են. նաև կարող եք կապեր հաստատել տարբեր հարթակների և ծառայությունների միջոցով:
Կապի տեխնոլոգիան կախված է կոնկրետ անձի նախասիրություններից: Այնուամենայնիվ, նպատակահարմար է պատրաստվել պոտենցիալ գործընկերոջ հետ հանդիպմանը։ Նման հանդիպման նախապատրաստման փուլերը նման են, անկախ նրանից, թե որտեղ է այն տեղի ունենում՝ ճանապարհին, մասնագիտացված կոնֆերանսի կամ ցանցային միջոցառման ժամանակ, կարևոր է.
- Որոշել ծանոթության նպատակը. հասկանալ ցանկանում եք լուծել կոնկրետ խնդիր, թե՞ ընդլայնել ձեր գործարար ծանոթների շրջանակը,
- Պատրաստել ձեր խոսքը. այն անհրաժեշտ է պոտենցիալ գործընկերոջը ձեր և նախագծի մասին պատմելու համար,
- Պատրաստվել կոնկրետ անձի հետ զրույցին. հարցեր կազմեք այն գործընկերների համար, որոնցով հատկապես հետաքրքրված եք,
- Ուսումնասիրել հրավիրված հյուրերի ցանկը. անհրաժեշտ է նախօրոք որոշել, թե ում հետ եք ցանկանում հաղորդակցվել:
Ծանոթությունը չի որոշում ամեն ինչ, բայց այն շատ բան է նշանակում:
Հաճախ հանդիպող սխալներ
- Ծանոթության ընթացքում մի՛ փորձեք անմիջապես վաճառել ձեր ապրանքը կամ ծառայությունը: Դա կարող է վատ տպավորություն հաղորդել և փչացնել հանդիպումը: Ավելի լավ է հարցնել ու շատ լսել:
- Հենց սկզբում մի՛ խնդրեք օգնություն, նախ, դուք պետք է հաստատեք ամուր և վստահելի հարաբերություններ:
- Մի՛ փորձեք երևալ ավելի լավը, քան կաք: Սուտը վաղ թե ուշ կբացահայտվի, իսկ համբավն ընդմիշտ կմնա արատավոր։
- Անձնական ֆինանսական հարաբերությունների մեջ մի մտեք նոր ծանոթների հետ՝ պարտքով փող մի՛ տվեք և վերցրեք, մի՛ դարձեք երաշխավոր։
- Մի՛ մասնակցեք բամբասանքներին և ինտրիգներին, չտարածե՛ք կեղծ և զրպարտչական տեղեկություն։
Գրքեր նեթվորքինգի մասին
«Нетворкинг для интровертов»
Գիրքը կսովորեցնի ձեզ գրավել մարդկանց, օգտակար շփումներ հաստատել ու դրանց օգնությամբ հասնել մասնագիտական տարբեր հաջողությունների։
«Никогда не ешьте в одиночку»
Հեղինակը՝ ոլորտի մեծ ներկայացուցիչներից մեկը, գրքում կիսվել է իր հարուստ փորձով: Նրա մոտեցումներն ուսումնասիրվում են Սթենֆորդի բիզնես դպրոցում։
«Как разговаривать с кем угодно, где угодно и когда угодно»
Գրքում ամենահայտնի հեռուստալրագրողներից մեկը, հարցազրույցների ճանաչված վարպետը կիսվում է իր գաղտնիքներով:
«Наука общения. Как читать эмоции, понимать намерения и находить общий язык с людьми»
«The Science of People» լաբորատորիայի հիմնադիրը պատմում է, թե ինչպես պետք է վարվել միջոցառումների ժամանակ, զգացմունքների հաշվարկ և ցանկացած շփումը դառնում է հիշարժան։
«Язык жизни»
Գրքում Մարշալ Ռոզենբերգը խոսում է մարդկանց հետ շփվելու մեթոդների մասին, կիսվում է կարեկցանքի և ինքնաըմբռնման գործիքներով։
«Из связей в князи»
Նեթվորքինգի էքսպերտը բացատրում է թե ինչպես կարելի է հուսալի բարեկամություն կառուցել ընթացիկ կապերից:
Միայն գրքերի միջոցով չեք կարողանա սովորել կապեր հաստատել: Այն պահանջում է մշտական պրակտիկա և աշխատանք այլ փափուկ հմտությունների վրա: Սակայն գրքերի այս ցանկը կօգնի ձեզ խուսափել սխալներից՝ հենվելով մասնագետների փորձի վրա, և ծանոթանալ պահանջվող հիմնական գործիքներին:
Հիշեցնենք, որ մեր տելեգրամյան ալիքում տեղադրում ենք կրթական նյութեր ու տարատեսակ դրամաշնորհային ծրագրեր: Միանալու համար սեղմեք այստեղ: