ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

2022 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Ստորև ներկայացնում ենք ցուցակում առաջատարների ցանկը.

1.«Զանգեզուրի ՊՄԿ» — 143մլրդ․
2.«Գազպրոմ» — 52մլրդ․
3.«Գրանդ Տոբակո» — 45մլրդ․
4.«Ինտ․ Մասիս տաբակ» — 27մլրդ․
5.«Ագարակի ՊՄԿ» — 19մլրդ․
6.«Ֆիլիպ մորիս» — 18մլրդ․
7.«Մոբայլ սենթր» — 17մլրդ․
8.«Ջեյ թի այ» -16մլրդ․
9.«CPS Էներջի գրուպ» — 16մլրդ․
10.«ՄՏՍ» — 15մլրդ․
11.«Ֆլեշ» — 15մլրդ․
12.«Ալեքս էնդ հոլդինգ» — 13մլրդ․
13.«Հայաստանի Էլ․ ցանց» 12մլրդ․
14.«Թեղուտ» 12մլրդ․
15.«Մաքս օիլ» 11մլրդ․

Կիսվել նյութով