ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման առաջխաղացում. ՓՄՁ թվայնացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրացում» խորագրով սեմինարը։
Սեմինարի նպատակն էր ներկայացնել տնտեսության թվայնացման հնարավորությունների ռազմավարությունը, ինչը կնպաստի ՓՄՁ-ների թվային կարողությունների բարձրացմանը, որի արդյունքում ձեռնարկություններն ավելի արդյունավետ կդառնան և մուտք կգործեն նոր շուկաներ։
Էկոնոմիկայի նախարարությունը Եվրամիության և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հետ համատեղ նախատեսում է ուժեղացնել ՓՄՁ-ների թվային փոխակերպմանն ուղղված աջակցությունը՝ ինչպես ռազմավարական քաղաքականության հատուկ փաստաթղթերի, այնպես էլ ՓՄՁ-ներին աջակցող ծրագրերի համակարգման և տրամադրման համար պատասխանատու ինստիտուտների հզորացման միջոցով:
Միջոցառմանը ներկա են եղել ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, միջազգային կազմակերպություններից, փոքր և միջին ձեռներեցության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ։