Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը, որին մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity — SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման և մի շարք այլ խնդիրներ: