ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Ծրագիր՝ գործող և սկսնակ ՓՄՁ-ների համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:

Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:

Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն`
ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,

նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,

գործող բիզնես (մինչև 5 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շարունակաբար վերանայում է այս ծրագրի մոդելը ինտեգրելով նոր մոտեցումներ և մեթոդներ՝ երիտասարդ ձեռներեցներին համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:

Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից

ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:

Դիմումը կարող եք լրացնել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը`անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/wTo6cMqBWNMebqjz9 ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ☎զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.jinishian.org/hy/announcement-yba-2023-arm

Կիսվել նյութով