ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը և Արման Խոջոյանը:
Օրակարգային հարցերի թվում էին բիզնեսների թվային փոխակերպմանն ու ավտոմատացմանը, առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ԲՈՒՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալի մեծացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության կարգավորումների փոփոխմանը։