ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թեմելրամյան ալիքն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 6-ին հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում, ներառյալ՝ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքները: Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը։
Քննարկվել է նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունը։