ARMSME

Բիզնեսի աջակցման ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած տեղացի ձեռնարկատերերին

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը (Armenian Caritas) և ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը (IRIS Business Incubator) «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի (CoNaKa) շրջանակներում 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած տեղացի ձեռնարկատերերին առաջարկում են բիզնեսի աջակցման ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:

Ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի ձեռնարկատերերի տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

Ծրագրերի մասին մանրամասների հղումը` https://bit.ly/1st_Call-for-Applications_CoNaKa

Հայտադիմումը լրացնելու համար` https://bit.ly/CoNaCa_Application-Form_1stCall

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2023 թ.-ի մարտի 1-ը, ժամը` 24:00-ն:

CoNaKa-ն Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական Կարիտասի և Հիլսվերկ Ինթերնեյշընըլի համատեղ ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, Վրացական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտասի, ԻԴՊ կանանց ասոցիացիա «Քոնսենթ» ՀԿ-ի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/167845437079/posts/pfbid02H5CoDehg7T1UPqgLbrvkQUxCwRMyMQyC7LFxN5SJK9KH9apg95MWGqeFu1MsEjqzl/?mibextid=Nif5oz ֆեյսբուքյան էջից։

Կիսվել նյութով