ARMSME

Վահան Քերոբյանը մասնակցելու է Դուբայում կայանալիք խաշորագույն World Government Summit գիտաժողովին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summit գագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը։

Բացի այդ, World Government Summit-ի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Համաշխարհային կարևորագույն այս գագաթնաժողովին բանախոսների շարքում Հայաստանն ընդգրկված է առաջին անգամ։

Կիսվել նյութով