ARMSME

Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է DP World ընկերության գործառական տնօրեն Չաք Հիթի հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 14-ին հանդիպել է աշխարհի խոշորագույն լոգիստիկ DP World ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի և այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը կայացել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» զարգացման և կառավարման համատեքստում DP World-ի հետ համագործակցության շրջանակում։

 Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։

 Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։

Կիսվել նյութով