Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջն տեղեկացնում է, որ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում:
Ծրագրի շրջանակներում 2023 թ․-ի լիզինգները կտրամադրվեն հետևյալ պայմաններով՝ տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։