ARMSME

Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

Շնորհակալություն հայտնելով Լատվիայի Հանրապետությանը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար՝ Վահան Քերոբյանը միաժամանակ ընդգծել է Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։

Առանձին քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում ակտիվ փոխգործակցության հնարավորությունը։

Նախարարը կարևորել է նաև Հայաստանում առկա տնտեսական ներուժի վերաբերյալ լատվիական գործարար շրջանակների ճանաչելիության բարձրացումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։

Կիսվել նյութով