Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան էջը փետրվարի 19-ին «Նախագծերի զարգացման գրասենյակ» սոցիալ-մշակութային բարեգործական հիմնադրամը Marriott Armenia հյուրանոցում կազմակերպում է «Կարիերա ոչ IT-ում» խորագրով աշխատանքի տոնավաճառ։
Միջոցառման շրջանակում Հայաստանի առավել քան 35 ընկերություն կներկայացնի ոչ IT ոլորտի 300-ից ավել աշխատատեղեր ՀՀ քաղաքացիների և Հայաստան տեղափոխված անձանց համար։ Մասնակիցների թվում են «Արդշինբանկ» ՓԲԸ, Ucom CJSC, Holiday Inn և Team Telecom Armenia-ն։
Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան ուսումնասիրել գործատուների առաջարկները, թողնել իրենց ինքնակենսագրականը, ինչպես նաև զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ներկա պահին նույնպես առկա է առավել քան 120 թափուր հաստիք։