ARMSME

Տեղի է ունեցել «Կանաչ տաքսոնոմիայի զարգացումը Հայաստանում» փորձագիտական աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի համանախագահությամբ տեղի է ունեցել «Կանաչ տաքսոնոմիայի զարգացումը Հայաստանում» փորձագիտական աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը։

Անի Իսպիրյանը ողջունել է մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթել․ «Այն փաստաթուղթը, որը կմշակվի, լինելու է կենդանի ապրող փաստաթուղթ։ Ես հուսով եմ, որ բոլորս միասին, ունենալով արդեն փաստաթղթի հաստատված տարբերակը, շարունակաբար կլավարկենք ու կարդիականացնենք այն»։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կանաչ տաքսոնոմիայի նպատակները և ՀՀ-ում կանաչ տաքսոնոմիայի մշակմանը միտված գործողությունների շրջանակը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից Կանաչ տաքսոնոմիայի մշակումը հիմնական քայլ է՝ ուղղված կանաչ և կայուն զարգացման ծրագրերի և միջոցառումների նույնականացմանը, ընտրության և ֆինանասավորման համակարգի ստեղծմանը։

Կիսվել նյութով